“Հայաստան” համահայկական հիմնադրամը Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում կառուցում է խմելու ջրի համակարգ”
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 28, 2012 21:00
Շուշիի շրջանի շուրջ 660 բնակիչ ունեցող Քարին Տակ համայնքում”Հայաստան”հիմնադրամը կառուցում է խմելու ջրի համակարգ, որն արդեն աշնանը գյուղի 194 տնտեսություններին կապահովի ջրով:
Հովանավոր` Հիմնադրամի Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի, Արգենտինայի, Բրազիլիայի տեղական մարմիններ եւ ՀՕՄ
Գյուղի ջրամատակարարման ներկայիս համակարգը չի գործում եւ օգտագործվում է միայն ոռոգման նպատակով: Խմելու ջուրը բնակիչները կրում են գյուղի 2 աղբյուրներից:
Կառուցվում է 3.8կմ երկարությամբ ջրատար, 4.5կմ երկարությամբ ներքին ցանց, 100խմ տարողությամբ 2 ջրամբար, ջրընդունիչ կայան, տեխնիկական մաքրման համակարգեր:
Գյուղի այցելուներին այստեղ գրավում է 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ”Մամռոտ քարեր” քարանձավը, որի ջրավազանները, տեղացիների խոսքով, ունեն բուժիչ հատկություն:
“Հայաստան”Համահայկական Հիմնադրամ






Facebook
Tweet This
Email This Post
