Սերգեյ Լոզնիցան Կաննի 65-րդ կինոփառատոնի FIPRESCI մրցանակակիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2012 17:01

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը սիրով շնորհավորում է անվանի բելառուս կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցային Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնում իր նոր «Մշուշում» ֆիլմով հեղինակավոր FIPRESCI (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա) մրցանակին արժանանալու կապակցությամբ:

 Ուրախ ենք տեղեկացնել, որ «Մշուշում» ֆիլմն այս տարի կներկայացվի նաև Երևանում` «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում:

Հիշեցնենք, որ Լոզնիցան երկու անգամ մասնակցել է «Ոսկե ծիրան»-ին. 2006թ. ներկայացրել է իր «Շրջապատում» վավերագրականը, իսկ 2010թ. ներկայացնելով իր «Իմ երջանկություն» ֆիլմը` արժանացել է Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի:

«Ոսկե ծիրանի» մամլո ծառայություն

 

Դիտվել է 1514 անգամ:
Print Friendly

Leave a Reply