Բրիտանիայի ուսումնական հաստատություններից մեկում դասատուները ստիպել են շրջանավարտ աղջիկներին հանվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 28, 2012 16:36
Այս սկանդալային պատմությունը տեղի է ունեցել պահպանողական Բրիտանիայի ուսումնական հաստատություններից մեկում: Դասատուները ստիպել են շրջանավարտ աղջիկներին հանվել, որպեսզի համոզվեն, որ նրանք իրենց կրծկալներում ոչ մի կասկածելի բան չեն պահում:
Լրիվ բնական է, որ նման մոտեցումը տարոկուսանքի ալիք է բարձրացրել ծնողների մեջ, որոնց աղջիկներն այդ «Tomlinscote School» դպրոցն են հաճախում:
Դպրոցի ղեկավարությունը պնդում է, թե աղջիկները մետաղաորսիչներով են ստուգվել ու սպիտակեղենի զննումը կատարվել է բացառապես այն նպատակով, որ բջջային հեռախոս ներս չտարվի: Ծնողները վստահ են, որ նման մոտեցումը նսեմացուցիչ է 12-13 տարեկան աղջիկների համար, որոնց ստիպել են հանվել դասարանցիների ու մյուս դասատուների ներկայությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
