ՀՀ նախագահը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 28, 2012 15:04

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Հանրապետության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ և ներկա է գտնվել Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված ժողովրդական տոնախմբությանն ու համերգին:

Սարդարապատի հուշահամալիրում Նախագահն այցելել է նաև Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան:

 

Դիտվել է 1693 անգամ:
Print Friendly

Leave a Reply