Մարտական ոչ-ոքի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 28, 2012 12:32

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում Երևանի  «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում մայրաքաղաքի «Ուլիսը» ոչ- ոքի խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ՝ 1:1:

44-րդ րոպեին երևանցի  Դավիթ Գրիգորյանը դիպուկ հարվածով  առաջ մղեց  իր թիմին, և  միայն 79-րդ րոպեին «Շիրակի» ներկայացուցիչ Դիդյե Բորիս Կադիոն խփեց «Շիրակի» պատասխան գնդակը:

10-րդ տուրի հանդիպումներ` տեխնիկական արդյունքներ.

«Արարատ»-«Միկա`» 0:3 (0:2)
Գոլերը՝ Արթուր Ադամյան, 11, Ռաֆայել Ղազարյան, 44, Արմեն Պետրոսյան, 51

«Ուլիս»-«Շիրակ»` 1:1 (1:0)

Գոլերը՝ Դավիթ Գրիգորյան, 45+1 («Ուլիս»), Բորիս Կադիո Դիդյեռ, 80 («Շիրակ»)

«Բանանց» – «Գանձասար»՝ 0:1

Նարեկ Գյոզալյան, 64 (ինքնագոլ)

Հեռացում՝ Արմեն Տատինյան, 80 («Գանձասար»)

Մրցաշարային աղյուսակ
Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
Միկա 10 7 2 1 19 9 23
Գանձասար 10 6 1 3 10 4 19
Իմպուլս 10 6 1 3 19 13 19
Շիրակ 10 5 2 3 15 11 17
Փյունիկ 10 4 3 3 15 13 15
Բանանց 10 2 3 5 9 14 9
Ուլիս 10 1 4 5 7 12 7
Արարատ 10 1 0 9 6 24 3
Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply