Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 28, 2012 12:17

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Նժույգի  վրա վարժություններոում հայ մարմնամարզիկը, իրենից առաջ թողնելով միայն ոսկե մեդալ նվաճած Կրիստիան Բերկիին (Հունգարիա) և արծաթե մեդալակիր Լուիս Սմիթին (Գերմանիա), ճանաչվել է 3-րդը:

Վահագն Դավթյանը 8-րդ տեղն է զբաղեցրել օղակների վրա վարժությունում:

Արթուր Դավթյանը բազմամարտում գրավել էր 5-րդ տեղը:

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply