Հիվանդն ինքն իրեն վիրահատել է բժշկի աչքի առջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2012 12:13

Վիրաբույժի աշխատանքից դժգոհ, աղջիկը նրա ձեռքից խլել է գործիքն ու շտկել բժշկի սխալները:

Մագնիտոգորսկի 27-ամյա բնակչուհին,  ազդրերի ճարպահեռացման 2 անհաջող վիրահատությունից հետո, որոշել է երրորդը կատարել` շտկելու նախորդ վիրահատություններից մնացած թերությունները`խորդուբորդություններն ու փոսերը: Սակայն, այդ վերջին վիրահատությունը բժշկական ինստիտուտի շրջանավարտը կատարել է անձամբ:

Վիրահատության օրը Մարինան գնացել է Պլաստիկ վիրաբուժության կենտրոն: ”Մարտի 28-ին ինքս, անձամբ եմ կատարել ազդրի վերին մակերեսի ճարպահեռացում, շտկել եմ փոսերն ու թմբերը, ինչը, ցավոք, բժիշկ Մարկովը չէր կաողացել անել”:

Աղջիկը պատմել է, որ անձամբ է ոտքի վրա կտրվածքի գոտիները որոշելու նշագծում կատարել, որտեղից պետք է ճարպը հեռացվեր, սակայն, նրա խոսքով, բժիշկն այնքան անհաջող էր աշխատում, որ Մարինան նրա ձեռքից խլել է սարքը, ու իր վիրահատությունը ինքն էլ իրականցրել: Իսկ վիրահատության ընթացքին հետևող վիաբույժն ու բուժքույրերն իրենց չեն կորցրել ու նկարահանել են ողջ ընթացքը:

Միայն հիմա է աղջիկը հասկանում, որ կարող էր մահանալ կամ էլ ընդմիշտ հաշմանդամ դառնալ:

Ինքը` վիրաբույժ Մարկովն,  ասել է. «Դրա մասին ոչինչ չեմ կարող ասել: Ինչպես կարող է հիվանդն ինքն իրեն վիրահատել. դա ֆանտաստիկ սերիայից է: Իմ կլինիկայում նման բաներ չեն կատարվում»:

Մարինան ներկայումս ցանկանում է  իր փաստաթղթերը վերցնել. հիվանդության պատմությունն ու անալիզների արդյունքները: Դրա համար դիմել է դատարան: Բացի այդ, նա ցանկանում է նաև հետ ստանալ վիրահատության վրա ծախսած իր 130 հազարը ու դրանով ևս մեկ վիրահատություն կատարել:

Ի դեպ, սա Մարկովի կլինիկայում երկրորդ սկանդալային դեպքն է. 2 շաբաթ առաջ կուրծքը մեծացնելու վիրահատության ժամանակ մահացել է 25-ամյա Եկատերինա Կլեմենտևան: Աղջկա մահվան պատճառների հետաքննությունն անձամբ հսկում է Ռուսաստանի  հետաքննչական վարչության ղեկավար Պավել Չեուրինը:

Դիտվել է 1528 անգամ:
Print Friendly

Leave a Reply