Գավառագետից դուրս են բերել 56-ամյա տղամարդու դիակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 28, 2012 11:53

Մայիսի 28-ին, ժամը 09.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս. թ. մայիսի 26-ից անհայտ կորած Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ` 1956 թ. ծնված Օնիկ Բադալյանը  հնարավոր է` ջրահեղձվել է Գավառագետի Գավառ-Նորատուս հատվածում. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ջրափրկարարները Գավառագետից դուրս են բերել Օ. Բադալյանի դին:

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply