Փրկարարները ձորակում գտել են 25-ամյա Սարգիս Հակոբյանի դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 28, 2012 11:49
Մայիսի 28-ին, ժամը 01.14-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ Երևանի ազատության պողոտայում` «Գոլդեն պալաս» հյուրանոցի դիմացի բարձրությունից (մոտ 7-8 մ բարձրությունից) մարդ է ընկել: Դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին չի հաջողվել գտնել տուժածին: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» ծառայությանը: ժամը 01.24-ին փրկարարները ձորակում (մոտ 7 մ)՝ սելավատարի մեջ, հայտնաբերել են 1987 թ. ծնված Սարգիս Հակոբյանի դին: Ժամը 03.29-ին փրկարարները դիակը դուրս են բերել և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
