Դպրոցականը լուծել է մի խնդիր, որի վրա 350 տարի գլուխ էին կոտրում մասնագետները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2012 10:56

Գերմանիայում 16-ամյա պատանին ինքնուրույն լուծել է մասնիկների շարժման վերաբերյալ 2 տեսություն, ինչի կապակցությամբ նրան արդեն հանճարների կարգն են դասել: Հնդկաստանցի  Շոուրիյա Ռեյուին, որը վերջին 4 տարին  ընտանիքով ապրում է Գերմանիայում , հաջողվել է ինքնուրույն լուծել մասնիկների շարժման 2 հիմնարար տեսություն:

Խնդիրը լուծելու վրա տքնել են լավագույն գիտնականները, սակայն, նույնիսկ հզորագույն համակարգիչներով նրանք արդյունքի չեն հասել: Նույնիսկ ժամանակին այդ խնդիրը փորձել է լուծել Իսահակ Նյուտոնը: Իսկ պատանին փորձել է տեսությունները լուծել` պարզապես իր ունակությունները ստուգելու համար: «Ինձ ուղղակի հետաքրքիր էր: Ի սկզբանե  ես հույս չունեի, թե կարող եմ գլուխ հանել»:

Պատանի հնդիկի բացահայտումը թույլ կտա գիտնականներին միանգամից լուծելու մի քանի գիտական հարց: Մասնավորապես, մասնագետներն այժմ կարող են հստակ հաշվարկել գնդակի` պատից հետմղման հետագիծը: Շոուրիյան վաղուց է մաթեմատիկայով զբաղվում, ճշգրիտ գիտելիքների հանդեպ սերը հորից է, որն ինժեներ է: Պատանին սիրում է նաև ֆուտբոլը:

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply