Բոսնիացին դստերը 8 տարի խոզի լափ է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2012 10:40

Բոսնիայում ձերբակալվել է  ամուսնական  մի զույգի` անչափահաս աղջկան ստրկության մեջ պահելու համար:

Միլենկո Մարկինովիչն ու նրա կինը` Սլավոյկան,   8 տարի անմարդկային վերաբերմունքի են արժանացրել  իրենց անչափահաս աղջկան: Ամուսինները ստիպել են նրան ձիու փոխարեն լծվել սայլին ու իրենց  գյուղում այսուայնտեղ տանել: «Հարևանները պատմել են, որ աղջկան կերակրել են խոզի լափով»,-ասում են տեղական իշխանությունները:

Աղջիկը ներկայումս Թուզլա քաղաքում է, ընտանեկան բռնության զոհերի ապաստարանում:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply