ՀՀ սպորտի նախարարը ՌԴ դիվանագետների հետ քննարկել է Սոչիում կայանալիք օլիմպիադան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 19, 2009 14:39

sporti-naxararutyunՀոկտեմբերի 19-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը հյուրընկալվել են ՀՀում ՌԴ դեսպանի երրորդ քարտուղար Սերգեյ Սկորոդումովին և գլխավոր խորհրդական Բորիս Զայցևին:

Ռուսաստանը լուրջ աշխատանքներ է կատարում՝ 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական ավանի կառուցման ուղղությամբ: Կազմակերպիչների համար կարևոր է նաև նախնական տեղեկություններ ստանալ մեր երկրի մասնակիցների քանակի վերաբերյալ: Գրիգորյանն հայտնել է, որ նպատակ կա Հայաստանից խաղերին գործուղել առավելագույն քանակի մարզիկներ` դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, բիաթլոն, գեղասահք, հնարավորության դեպքում նաև` սահնակային սպորտ մարզաձևերից:

Հյուրերն իրենց հերթին նշել են, որ քաջատեղյակ են Հայաստանի օլիմպիական հաջողություններին և ցանկություն ունեն Հայաստանի պատվիրակներին տեսնել նաև ձմեռային խաղերի պատվո պատվանդանին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել սպորտի բնագավառում խորացնելու հայռուսական համագործակցությունը:

Դիտվել է 1702 անգամ:
Print Friendly

Leave a Reply