Հունական ԶԼՄ-ները 24-ժամյա գործադուլ են անում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 28, 2012 10:19

Հունաստանի ԶԼՄ-ներն այսօր սկսել են 24-ժամյա գործադուլը: Երկուշաբթի օրվա առավոտյան 6-ից ընդհատվել է  հեռուստատեսության ու ռադիոյի լրատվական հեռարձակումը, չեն թարմացվում տեղեկատվական կայքերը: Աշխատանքն է դադարեցրել Աթենքի լուրերի գործակալությունը, իսկ երեքշաբթի օրը լույս չեն տեսնի թերթերը:

Լրագրողները պահանջում են կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերի կնքում, ինչն ավելի ձեռնտու է, քան անհատական պայմանագրերը: Տնտեսական անկումը հասել է նաև Հունաստանի զանգվածային լրատվությանը: Ճգնաժամի «զոհերի» թվում են հայտնի հեռուստաալիքներն ու թերթերը: Այն ԶԼՄ-ները, որոնց հաջողվել է շուկայում մնալ, բախվել են  եկամուտների լուրջ նվազման խնդրի հետ:

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply