Քանդում են Փակ շուկայի տանիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 28, 2012 0:24

Երևանի կենտրոնում գտնվող և պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված փակ շուկան քանդում են: Այդ մասին ահազանգել է Բիայնա Մահարի (Biayna Mahari) անունով ֆեյսբուքյան օգտատերը: «Հենց հիմա քանդում են փակ շուկան, կամարները, տարածեք», -ահազանգում է նա:

Ավելի վաղ Panorama.am-ը բավականին մանրամասն անդրադաձել էր թեմային և տեղեկացրել, որ փակ շուկայի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլատվության առկայության նախաձեռնել էր շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ, ինչը հայտանաբերվել էր քաղաքապետարանի աշխատակիցների կողմից: Աշխատանքները դադարեցված էին և տարածքը վերցված էր խիստ հսկողության տակ:

Դիտվել է 1896 անգամ:
Print Friendly

Leave a Reply