Երեք հայ չեմպիոն` ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | հոկտեմբերի 19, 2009 17:36

weitresslingad650f4329af088c4ecd_smallԼեհաստանի Վլադիսլավովո քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից երեքը դարձել են չեմպիոն:

Մեր մարզիկներից երկամարտում հաղթեցին  56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը`237 (109+127) կգ, 77 կգ քաշային Աղասի Աղասյանը ` 337(150+187) կգ և գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը` 416 (181+235կգ)կգ:

Այսպիսով, Հայաստանի ութ ծանրորդներից երեքն արժանացան ոսկե մեդալի: Մերոնք թիմային պայքարում 587 միավորով գրավեցին առաջին տեղը: Մրցանակային հաջորդ տեղերը զբաղեցրին Ռուսաստանի /577 միավոր/ և Լեհաստանի /538 միավոր/ հավաքականները:

Դիտվել է 1777 անգամ:

Leave a Reply