Այսօր մինչ այս պահը հինգ հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 27, 2012 11:47
Այսօր, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մ.Խորենացի փողոցի թիվ 217 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել են էլ. ցանցի և «1-02» ծառայության օպերատիվ հերթապահները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին, մարվել` 09.04-ին: Ռ.Տեր-Ավետիսյանին պատկանող տանը այրվել են բազմոցը, տնտեսական իրեր եվ լաթի կտորներ` 1քմ մակերեսով:
Այսօր, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Հին Նորքի գերեզմաննների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.30֊ին, մարվել` 10.34-ին: Այրվել է տնտեսական աղբ եվ խոտածածկ տարածք 30քմ մակերեսով:
Այսօր,ժամը 06.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Ա. Խաչատրյանին պատկանող “Մերսեդես 180” մակնիշի 03ՏՕ 952 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկն ու հետևի նստատեղերը:
Այսօր, ժամը 06.06-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Երևանի Վանթյան փողոցի թիվ 15 ա տան դուռը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է Ս. Մարաբյանին պատկանող տան մուտքի դուռը (մոտ 1 քմ): Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ:
Այսօր, ժամը 03.35-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 2 տան բակում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Կ. Չիլինգարյանին պատկանող անասնագոմի տանիքում (մոտ 24 քմ) այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.30-ին, մարվել` 05.30-ին: Ամբողջությամբ այրվել է գոմի տանիքը (24 քմ) եվ 100 հակ անասնակեր:






Facebook
Tweet This
Email This Post
