Պարզվել է Հիսուս Քրիստոսի մահվան ճշգրիտ տարեթիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 26, 2012 16:36

Երկրաբանների կարծիքով, Քրիստոսի խաչելությունը տեղի է ունեցել մթ 33 թվի ապրիլի 3-ին: Ամերիկացի ու գերմանացի երկրաբանները հավատացնում են, թե  Մեռյալ ծովի շրջանում սեյսմիկ ակտիվության  վերլուծությամբ գտել են Հիսուսի մահվան ճշգրիտ տարեթիվը:

Supersonic Geophysical Երկրաբանական հետազոտությունների գերմանական կենտրոնից Ջեֆերսոն Ուիլյամսն իր գործընկերներ Մարկուս Շվաբի ու Ախիմ Բրաուերի հետ հայտարարել են, որ Հիսուսին խաչելն ու նրա մահը վրա են հասել մթ 33 թ.-ի ապրիլի 3-ին:

Գիտնականները համադրել են սեյսմիկ տվյալները  Նոր կտակարանի  տեքստի ու աստղագիտական  ուսումնասիրությունների հետ:  Մեռյալ ծովի շրջանի երկրաշարժի  ժամանակագրությունը ցույց է տվել, որ Երուսաղեմից 20կմ հեռավորության վրա գտնվող շրջանը հատկապես սեյսմակտիվ էր  մթա 31 թ ու մթ 26-36 թթ:

Հիսուսի մահը  հաստատում են 4 Ավետարաններն ու հռոմեացի պատմաբան Տացիտի տեքստերը: Ուիլյամսը բացատրում է   Քրիստոսի մահից հետո Ավետարաններում նկարագրված մթությունը բարձրացած ավազամրրիկով, որն այդ տեղանքում եզակի երևույթ չէ:

Դիտվել է 2168 անգամ:
Print Friendly

Leave a Reply