Մեքսիկայի վրա փոթորիկ է գրոհում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 26, 2012 14:06

Այս տարվա առաջին փոթորիկը, որն արդեն  ստացել է «Բադ» անունը, սկիզբ է առել Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան առափնյայից ու գնալով ուժգնանում է, հաղորդել են ԱՄՆ-ի Մայամիի փոթորիկների տեսության ազգային կենտրոնից:

Օդերևութաբանների տվյալներով, ներկայումս ցիկլոնը, որը Սաֆֆիր-Սիմփսոնի սանդղակով արդեն երկրորդ կարգի է համարվել, գտնվում է մոտավորապես 445 կմ հարավ-արևմուտք Մանսանիլյո քաղաքից ու շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք` ժամում 13կմ/ժամ արագությամբ: Քամու արագությունը փոթորկի գոտում 165 կմ/ժամ է:

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly

Leave a Reply