Մտավորականները կրկին բարձրաձայնում են հայ մեծերի գերեզմանների թալանի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 26, 2012 14:21

Մի խումբ հայ արվեստագետներ ահազանգում են մեծերի գերեզմանները փրկելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց դերասան Տիգրան Ներսիսյանը, իրավապահներն ուշադրություն չեն դարձնում մեր մեծերի հուշարձանների մետաղյա հատվածների գողության դեպքերին:
«Հուշարձանների գողությունը վանդալիզմ է: Ինչու ենք մենք ինքներս մեզ, մեր արժեքները վնասում»,- ասաց նա:
Դերասանի խոսքով` գունավոր մետաղները միշտ էլ պահանջարկ ունենալու են, պարզապես պետք է կանխել վանդալիզմը, այդ երևույթը բացառել, իսկ գողերին` ձերբակալել:
Դերասան Ազատ Գասպարյանն էլ նշեց, որ անգամ սկսել են գողանալ նույնիսկ կոյուղիների փականները:
«Ովքեր են գունավոր մետաղների ընդունման կետերի տերերը: Պետք է անհապաղ փակել այդ կետերը, և խնդիրը կլուծվի»:
Բանախոսները նշեցին, որ այդ հարցն առաջիկայում չլուծվելու դեպքում կդիմեն Մշակույթի նախարարություն, Թատերագետների միություն եւ քաղաքապետարանի մշակութային հարցերով բաժին:

Դիտվել է 1489 անգամ:
Print Friendly

Leave a Reply