Հունիսի 6-ին` մոլորակների շքերթ. զգուշացեք առողջական խնդիրներից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 26, 2012 13:53
Վեներան կհայտնվի Երկրի ու Արեգակի միջև, սակայն այդ հազվադեպ պատահող երևույթին հետևելը խիստ վտանգավոր է ներկայացնում առողջության համար:
Հունիսի 6-ին կարելի է ականատես դառնալ բացառիկ երևույթի` մոլորակների շքերթի, Վեներա, Երկիր ու Արեգակի սկավառակ համադրությամբ: Այն պահին, երբ մեր մոլորակի ու Արեգակի միջև կկանգնի Վեներան, այն մի սև փոքրիկ գնդի կվերածվի լուսատուի ֆոնին: Նման երևույթ տեղի է ունենում հարյուր տարին 2 անգամ` 7 տարվա տարբերությամբ: Եվ, քանի որ Վեներան 2004-ին արդեն մեկ անգամ “կտրել” է Արևի ճամփան, ուրեմն հաջորդ անգամ նման բան տեղի կունենա 105 տարի հետո-2117-ի դեկտեմբերիր 11-ին: Եղանակային բարենպաստ պայմաններում, կարելի է հետևել այդ բացառիկ երևույթին, սակայն, մասնագետները զգուշացնում են` չարժե ռիսկի դիմել, այն դիտելու համար պետք է կիրառել գունավոր լուսազտիչներ, իսկ եթե ունեք հեռադիտակ տելեսկոպ, ապա ավելի մանրամասներ կտեսնեք: Սակայն, անպայման հետևեք, որ այդ զտիչները հուսալի լինեն, Արեգակը դիտելու համար հատուկ ստեղծված, հակառակ դեպքում հնարավոր է այն հանգեցնի ակնթարթային կուրացման, եթե նույնիսկ փորձեք բինոկլով դիտել”:






Facebook
Tweet This
Email This Post
