Դավիթ-Բեկ գյուղի մերձակայքում ականի պայթյունից մարդ է տուժել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 19, 2009 12:17

հակատանկային ականՍյունիքի մարզում` Դավիթ-Բեկ գյուղի մերձակայքում, հոկտեմբերի 16-ին հակատանկային ականի պայթյունից 1970 թ. ծնված Արմեն Սարգսյանը ստացել է գանգ-ուղեղային վնասվածք եւ տեղափոխվել Կապանի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծանր է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից  տեղեկացնում են, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում էլ տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել Վահան Հովհաննիսյանին պատկանող «Միցուբիշի» մակնիշի 15 ՍԼ 045 եւ «Ալֆրեդ գրուպ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2129 պետհամարանիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 1939 թ. ծնված Աննա Գյուրջյանը տեղում մահացել է, իսկ վարորդ` 1981 թ. ծնված Վահան Հովհաննիսյանը, եւ ուղեւոր` 1987 թ. ծնված Մուշեղ Տոնոյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի հիվանդանոց:

Առաջին բուժօգնություն ստանալով` տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply