Հայ երիտասարդները հմտացրին գիտելիքները կիրառական քաղաքագիտության բնագավառում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 26, 2012 13:47

«Կիրառական քաղաքագիտություն» դասընթացի մասնակիցներին մայիսի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ավարտական վկայականներ հանձնեց: «Արմենպրես» -ի հաղորդմամբ, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, կիրառական քաղաքագիտություն դասընթացի նպատակն էր բարձրացնել երիտասարդների քաղաքական գիտակցությունը:

«Այս ծրագիրը, ըստ իս, կտա իր արդյունքները: Շատ կարևոր է, որ այս փորձը դուք` մասնակիցներդ փոխանցեք ձեր հասակակիցներին: Մենք կփորձենք ծրագրի շարունակականությունն ապահովել»,-ասաց նա:

Ծրագրին մասնակցել է մրցույթային կարգով նախապես ընտրված 25 երիտասարդ: Մարտի 2-ից ապրիլի 29-ը երիտասարդները շաբաթական 4 օր մասնակցել են տարբեր թեմաներով սեմինարների: Դասընթացները վարել են հեղինակավոր գիտնականներ, վերլուծաբաններ, փորձագետներ:

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply