Ֆրանսիայի դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում չի փոխվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2012 12:48

Ֆրանսիայի խորհրդարանի անդամները ժողովրդի կողմից իրենց տրամադրված մանդատի և երկրի Սահմանադրության համապատասպան իրավունք ունեն այցելել ցանկացած վայր, որն անհրաժեշտ են համարում նշված պարտականությունները կատարելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը` մեկնաբանելով ֆրանսիացի երեք սենատորների կողմից Լեռնային Ղարաբաղ այցելությունը:
Դեսպանատան հայտրարության մեջ միաժամանակ նշվում է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում չի փոփոխվել:
Ֆրանսիացի սենատորները Սոֆի Ժուասենը, Ֆիլիպ Մարինիին և Բերնար Ֆուրնիեն այցելել են Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպումներ են ունեցել ԼՂՀ նախագահի, երկրի օրենսդիր և գործադիր իշխանության այլ ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 1836 անգամ:
Print Friendly

Leave a Reply