«Վերջին զանգի» օրը 62 ավտոմեքենա է տարվել տուգանային հրապարակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 26, 2012 12:35

«Վերջին զանգի» հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում մայիսի 25-ին տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա, որից 32-ը՝ մարզերում, 30-ը՝ մայրաքաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից, այդ օրը հանրապետության ողջ տարածքում գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը՝ թե՛ տարվա կտրվածքով, թե՛ նախորդ տարիների համեմատությամբ՝ ընդամենը երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք առնչություն չեն ունեցել «Վերջին զանգի» հանդիսությունների հետ:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply