Հիլարի Քլինթոնը կայցելի Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 26, 2012 12:27

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Վիկտորիա Նուլանդը նշել է Քլինթոնի` եվրոպական մի քանի երկրների այցելությունների մասին, մասնավորապես` մայիսի 31-ից հունիսի 7- ը կլինի Հայաստանում, Նորվեգիայում, Դանիայում, Շվեդիայում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում:

ԱՄՆ պետքարտուղարի Հայաստան կատարելիք այցը նախատեսված է հունիսի 4-ին: Այցի ընթացքում Քլինթոնը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչպես նաեւ` հասարակական կառույցների ղեկավարների հետ: Հայաստանից ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Վրաստան, այնուհետեւ` Ադրբեջան: Թուրքիայում նա կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարի թեմայով միջազգային համաժողովին:

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply