Նոր օրենքի նախագիծ՝ վերահսկելու ոչ առևտրային կազմակերպությունների դրամական ելումուտերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2009 15:22

Եվրասիա համագործակցության հիմնադրամը(ԵՀՀ) և Գրանթ Թորնթոն Ամիո ընկերությունն այսօր ներկայացրին «Ոչ առևտրային կազմակերպությունների նպատակային դրամագլխի մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվում է ոչ առևտրային կազմակերպությունների կողմից նպատակային դրամագլուխների(բյուջե) ստեղծումը, դրամական միջոցների հավաքագրումն ու դրանց կառավարումը և այլ հարաբերություններ:

Նպատակային դրամագլուխը կարող է ձևավորվել միայն «Բարեգործության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նպատակների համար:
«Հայաստանում մասնավոր բարեգործությունն իրավական ձևաչափի վերածելու անհրաժեշտություն է առաջացել,- ասաց ԵՀՀ ծրագրերի ավագ համակարգող Վազգեն Կարապետյանը,- ճիշտ է, օրենքը դեռևս նախագծային վիճակի մեջ է, բայց մենք նպատակ ունենք, ընդգրկելով բոլոր պետական և ոչ պետական կառույցները, այն օրենք դարձնել»:

Ընկերության բաժնետեր Վազգեն Կարապետյանն ասաց, որ օրենքը ենթադրում է այլ օրենքներում փոփոխություններ. «Կուտակային կենսաթոշակային օրենքում, որ դեռևս նախագծային փուլում է, Ներդրումային ֆոնդերի մասին օրենքում և Հարկային օրենսդրությունում»:

«Սրանք, փաստորեն, գումարներ են, որոնք ինչ- որ ֆինանսական մեխանիզմների միջոցով ուղղվում են դեպի ոչ առևտրային կազմակերպություններ,- ասաց Ընկերության ավագ իրավախորհրդատու Արամ Պողոսյանը,- որոնք ինչ-որ կերպ պետք է օրենսդրորեն կանոնակարգել»:

Օրենքի նախագիծը, ըստ հեղինակների, դեռևս 2 տարի կենթարկվի լրամշակումների` ներկայացված հանրային քննարկումերի ընթացքում ստացված առաջարկների հիման վրա:

Դիտվել է 1472 անգամ:
Print Friendly

Leave a Reply