Ինչից կարող է տղամարդը վախենալ առաջին հանդիպման ժամանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 26, 2012 12:13

Առաջին հանդիպումն աղջկա համար նման է «հարցազրույցի». ինչ կարելի է  հագնել, ինչի մասին  կարելի է խոսել: Տղամարդիկ առանձնապես ապրումներ չեն ունենում, սակայն որոշ  մանրուքներ կարող են պղտորել ու  հարաբերությունները շարունակելու առաջարկություն անելու ցանկությունը մեռցնել:

Օրինակ, եթե առաջին իսկ հանդիպման ժամանակ աղջիկն ուշանում է կամ էլ իրեն ցրված է պահում, տղամարդուն դա ամենևին դուր չի գալիս: Նման վարքագիծը հետաքրքրելու փոխարեն ավելի շատ տարակույսներ կառաջացնի: Այնուամենայնիվ, առաջին հանդիպումը հենց դրա համար էլ առաջինն է, որ մարդիկ հանդիպում են, շփվում ու դիտում , զննում միմյանց: Եթե հակառակն է լինում, այսինքն` զույգերից մեկը սկսում է կոպտել, մանրամասն նկարագրել իր սիրային արկածները, ապա երկրորդի արձագանքն ավելի հիասթափության է նման, ու մտքերը ժամանակը զուր վատնելու շուրջ են պտտվում: Հաջորդ դեպքը, երբ աղջիկն անդաստիարակ է ու չի կարողանում իրեն պահել հասարակության մեջ: Տղամարդիկ ուշադրություն դարձնում են նման մանրուքներին ու հետևություններ անում իրենց համար: Հետաքրքրությունների բացակայությունը նույնպես կարող է փչացնել հանդիպումը. այն վերածվում է  չոր  ձևականության, եղանակի ու հոբբիի մասին խոսքափոխանակության, սակայն,  մի հուսահատվեք. մարդիկ տարբեր են լինում: Մի խորհուրդ աղջիկներին. տղամարդկանց չխրտնեցնելու համար առաջին հանդիպման ժամանակ հարսանեկան թեմաներ մի շոշափեք,  ինտիմ նյութերի շուրջ նույնպես մի խոսեք նոր ծանոթի հետ: Սակայն, չարժե նաև ձանձրալի ու «փակ» լինել: Եղեք ազատ  ինքներդ ձեզ հետ, ու ամեն ինչ կստացվի:

Դիտվել է 3361 անգամ:
Print Friendly

Leave a Reply