Ոչ-ոքի` Բելգիայի հավաքականի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 26, 2012 8:03

Ֆուտբոլի Եվրոպայի 2012-ի առաջնության էլիտ ռաունդի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ոչ- ոքի խաղաց Բելգիայի թիմի հետ:

Հանդիպման 36-րդ րոպեին Հենես վան դեր Բրյուգենը գրավեց մեր թիմի դարպասը: Իսկ 88-րդ րոպեին  Հովհաննես Հովհաննիսյանը հավասարեցրեց հաշիվը` 1:1:  Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Իտալիայի թիմի նկատմամբ՝ ապահովելով խմբում առաջին տեղը:

Երկրորդ տուրից հետո իսպանացիները 6 միավորով գլխավորում են 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Իտալացիներն ունեն 3, իսկ Հայաստանի և Բելգիայի հավաքականները՝ 1-ական միավոր:

Մայիսի 28-ին կայանալիք վերջին խաղում  Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Իտալիայի ընտրանին:

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply