Կողմերը պայմանավորվել են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 26, 2012 7:53

Գերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը իր հերթական մրցամարտը կանցկացնի օգոստոսի 25-ին Բեռլինում` գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ: Այս մասին կողմերը վերջնական պայմանավորվել են:

Երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի նախկին բազմակի չեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Աբրահամը օրերս  այցելել էր Հայաստան և, հանդիպելով Երեւանի պետական համալսարանի ռոմանոգերմանական լեզուների ֆակուլտետի ուսանողների հետ, նշել, որ ձգտելու է նոր հաղթանակներ տանել: Նա բարձր էր գնահատել առաջիկա մրցակցին:

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply