Բրիտանացին առանց պարաշյուտի թռիչքի համաշխարհային ռեկորդ սահմանեց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2012 22:13

Բրիտանական սպորտսմեն Հարրի Կոններին մոտենում էր երկրին  ավելի քան 95 կմ ժամ արագությամբ: Բայց նա չէր որոշել ինքնասպանություն գործել, Կոններին թռիչքը կատարեց բարեհաջող`առանց պարաշյուտի: Բրիտանացին թռել է730 մետրից և սահմանել ռեկորդ,  հաղորդում  է  Daily Mail-ը:

42-ամյա էքստրեմիստ Հարրի Կոններին ուղղաթիռով բարձրացել էր  730 մետր և հետո թռել ներքև, նա սրընթաց մոտենում էր երկրի  վրա տեղադրված ստվարաթղթե արկղներին, որոնցով սարքված էր վայրէջքի գծաճանապարհը`100մ-ը  45 մ-ի վրա, որը Հարրին էր կառուցել` օգտագործելով  ավելի քան 18 500 տուփ:

Հարրի Կոններին համոզված է,  որ պարաշյուտիստներն են հնարել ներքնաշորերը: Իր թռիչքի համազգեստը բրիտանացին ինքնուրույն էր նախագծել, որին անվանել էր «Թռչող մարդու համազգեստ»: Եվ իսկապես , Հարրիի թռիչքի հագուստը ուներ թևեր, որոմք բավարար էին , որ նա փափուկ վայրէջք կատարեր  ստվարաթղթե կույտի վրա: Վտանգավոր ռեկորդը ի կատար էր ածվել բրիտանական Օկսֆորդշիր կոմսության գյուղական տեղանքի դաշտերից մեկի վրա:

Ասելով, որ իրեն պարաշյուտ հարկավոր չէ, սպորտսմենը մի քիչ խորամանկում է: Այնուամենայնիվ նա որոշել էր ապահովության համար վերցնել անհրաժեշտ պարագաներ բարձրությունից թռնելու և ողջ մնալու համար: Սակայն Կոններիին պետք չեղավ դրանք օգտագործել, ինչը չի կարելի  ասել օպերատոր Մարկ Սատտոնի մասին, ով տեսանկարել էր Կոնների թռիչքը: Նա Կոններիի քաջագործությունը չի ցանկացել կրկնել և իջել է պարաշյուտով :

Հարրիի թռիչքը տևել է  մեկ րոպեից ոչ ավել : Թռիչքից վայրկյաններ հետո, երբ թևերը դեռ չէին հասցրել բացվել , սպորտսմենը ազատ անկման մեջ էր: Մինչ աշխարհի ռեկորդ սահմանելը , բրիտանացին կատարել էր մոտ  450 թռիչք պարաշյուտով և  880`առանց պարաշյուտի: Ավելին, Կոններին որպես կասկադյոր մասնակցել  էր «Ինդիանա Ջոնսը և Բյուրեղապակյա գանգի թագավորությունը»,«Բետման.Սկիզբը» և «Մահացիր, բայց ոչ հիմա»  ֆիլմերի նկարահանումներին:

 

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply