Ճապոնիայում խոհարարը ուտեստ է պատրաստել սեփական սեռական օրգաններից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2012 20:46

Տոկիոյում խոհարարը հրավիրել է բոլոր ցանկացողներին փորձել նոր ուտեստը` տապակած սեփական սեռական օրգանները, որի մեկ բաժինն արժեր 250 դոլար: Մաո Սիգիյաման որոշել էր ռեստորանի հաճախորդներին առաջարկել հետաքրքիր ուտեստ, որի բաղադրիչը սեփական սեռական օրգանն էր:

Ապրիլի սկզբին Մաոն իրեն առանց սեռի էակ էր հայտարարել ու   որպես ապացույց որոշել էր կտրել սեռական օրգանները: Անդամահատությունից հետո նա, փաստորեն, պահել էր այն`  սպասելով “լավ ժամանակների”: Ինչն է նման քայլի մղել, պարզ չէ, սակայն նա բոլոր ցանկացողներին հրավիրել է եզակի ուտեստը փորձելու:

“Առաջարկում եմ սեփական սեռական օրգաններից պատրաստված ուտելիք: Հաճույքն արժե 250 ԱՄՆ դոլար: Այն պատրաստված կլինի ինչպես հարկն է”:

Տղամարդու առաջարկին պատասխանել է 6 մարդ, իսկ նրանցից մեկն այնուամենայնիվ որոշեց հրաժարվել: Չնայած ուտելիքը փորձել համաձայնել էր ընդամենը 6 մարդ, այնուամենայնիվ ռեստորանում հավաքվել էր մի ողջ բազմություն, որը ցանկանում էր տեսնել, թե ինչ տեսք ունի այն:

Նման ակցիան տարբեր արձագանքների է արժանացել լայն հասարակայնության կողմից: Այդուհանդերձ, Ճապոնիայի մայրաքաղաքի իշխանությունները ոչինչ չունեն դրա դեմ, քանի որ կաննիբալիզմը երկրում հակօրինական չէ:

Դիտվել է 1846 անգամ:
Print Friendly

Leave a Reply