Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի գյուղատնտեսության նախարարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | May 25, 2012 19:59


Մայիսի 25-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ ՉՀ գյուղատնտեսության նախարար Պետր Բենդլի (Petr Bendl) հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց գյուղատնտեսության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվեց փոխգործակցության տարբեր ուղղություններով արդյունավետ գործընկերության իրավական հիմք ստեղծելու, ինչպես նաեւ՝ կողմերի առաջատար փորձն օգտագործելու կարեւորությունը:
Նախարար Բենդլը ներկայացրեց Չեխիայի գյուղատնտեսության հետհամայնավարական զարգացման ուղին` նշելով, որ դրա մակարդակն այժմ լիովին համապատսախանում է Եվրամիության չափանիշներին: Թեպետ երկրի գյուղատնտեսությունն ինտեգրված է ԵՄ համակարգում, Չեխիայի Հանրապետությունը մեծապես կարեւորում է երկկողմ հարաբերությունները եւ առեւտուրը նախկին ԽՍՀՄ պետությունների հետ:
Հանդիպմանն երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համապատասխան քայլեր ձեռնարկել գյուղարտադրանքի փոխադարձ առեւտրի հնարավոր սահմանափակումների վերացման ուղղությամբ:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply