ՆԱՏՕ-ն սխալ դիրքորշում ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2012 18:25

Չիկագոյում կայացած գագաթաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ն Վրաստանին հնարավորություն է տվել անդամակցել իրեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արևելագիտության ինտիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Սաֆրաստյանը սխալ է համարում ՆԱՏՕ-ի նման դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ, քանի որ, ըստ բանախոսի, մի կողմից` նրանք ուզում են ցույց տալ, որ սկսել են ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել Հարավային Կովկասի նկատմամբ, մյուս կողմից`փորձում են կանաչ լույս տալ Վրաստանին` ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում, և դրա համար նրանք ստիպված էին ընդունել ձևակերպում տարածքային ամբողջականության վերաբերյալ. “Ես կարծում եմ, որ դրանից կարելի էր խուսափել, եթե ՆԱՏՕ-ն ավելի խորը վերլուծեր իրադրությունը”:

Իսկ “Անկախ”-ի այն հարցին, թե Վրաստանին` ՆԱՏՕ-ին անդակացելու հնարավորություն տալով ինչպիսի փոփոխություններ են սպասվում հարևան պետության`տարածաշրջանում իր դիրքի և քաղաքականության հարցում, Արևելագիտության ինստիտուտի տնօրենը նշեց, որ սկզբունքորեն Վրաստանը իրավունք չունի անդամակցելու ՆԱՏՕ-ին, քանի որ ՆԱՏՕ-ն հստակորեն պահանջում է, որ այն երկիրը, որն անդամակցում է ՆԱՏՕ-ին, պետք է ունենա տարածքային ամբողջականության սկզբունքի իրականացում, այսինքն` նրա տարածքը պետք է պառակտված չլինի, իսկ Վրաստանը համարում է, որ Հարավային Օսեթյան և Աբխազիան իր տարածքն են, և եթե նման պայմաններում Վրաստանը պոտենցիալ հնարավորություն ստանա ՆԱՏՕ-ին անդամակցելու, արդեն կսկսի ակտիվանալ Ռուսաստանի գործոնը, և ՌԴ-ն, իհարկե, դեմ կլինի Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ուստի, այս առումով ՆԱՏՕ-ի ղեկավարությունը շատ բարդ որոշումներ պետք է ընդունի:

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply