Իրանի արտգործնախարարը սպառնացել է Բաքվին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2012 18:03

Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին մեկնաբանել է Բաքվում Իրանի դեսպան Մուհամեդբաղըր Բահրամիի` մայիսի 21-ին Թեհրան կանչվելու հարցը: Մայիսի 22-ին Ադրբեջանում Իրանի դեսպանատան այդ մասին տարածած հայտարարությունը Սալեհին այսպես է բացատրել. «Բահրամին Թեհրան է կանչվել Բաքվում կրոնական սրբություններին վիրավորանք հասցվելու պատճառով»:

«Ազադլիգը» գրում է, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատնից Media forum կայքին հայտնի է դարձել, որ Բահրամիի Թեհրան կանչվելու եւ Ադրբեջանում արված վիրավորանքների մասին խոսելիս Սալեհին ասել է.

«Մեր հարեւանը լինելու հետ, Ադրբեջանն աշխարհի երկրորդ շիա պետությունն է, եւ բազմիցս հայտնել ենք, որ անհրաժեշտ է պահպանել երկու պետությունների եւ երկու ժողովուրդների իրար համընկնող շահերը»: Այնուհետեւ Սալեհին հավելել է. «Աշխարհի բոլոր վայրերում կան սրբացման արժանի շիա հոգեւորականների հետնորդներ եւ նրանց համար մահն անիմաստ է: Որեւէ խնդիր ի հայտ գալու դեպքում հոգեւոր սրբերը ցուցադրում են իրենց վերաբերմունքը: Այդ հարցին պետք է ուշադրությամբ մոտենան նաեւ Ադրբեջաի պաշտոնատար անձինք: Հուսով ենք, որ Ադրբեջանի կառավարությունը կարձագանքի Ադրբեջան պետությանն ու ժողովրդին անհարիր եւ Իրանի դեսպանատան առջեւ տեղի ունեցած սխալ ու անդուր գործողությանը, կդատապարտի այն եւ թույլ չի տա նման դեպքերի կրկնություն»:

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply