Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բաքու

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2009 13:01

arman-kirakosyanՀայաստանի պատվիրակությունը կմասնակցի հոկտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը:

Արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:

ՍԾՏՀ-ն միջկառավարական կազմակերպություն է, որի կազմի մեջ մտնում են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:

Ներկայումս կազմակերպությունը նախագահում է Ադրբեջանը:

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply