Այս շաբաթ բորսայում իրականացվել է 33,16 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2012 17:22

Մայիսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,164,898 ԱՄՆ դոլար 400.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 101,629,968 ԱՄՆ դոլար 402.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 33,160,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 404.03 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է   2,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,404,423 EUR 506.85 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 11,130,254 EUR 512.14 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 527,937,879 ՌԴ ռուբլի 12.69 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 96,378,129 ՌԴ ռուբլի 12.90 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Մայիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35 մլն ԱՄՆ դոլար:

 

 ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply