Չիկագոյի երկու արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2012 15:51

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` մեր տարածաշրջանի համար Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ երկու կարեւոր արդյունքներ են գրանցվել: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Որպես առաջին արդյունք, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Վրաստանի առջեւ, սկզբունքորեն, հնարավորություն բացվեց անդամակցելու ՆԱՏՕ-ին: Իսկ որպես երկրորդ հանգամանք Ռուբեն Սաֆրաստյանը ուշադրություն հրավիրեց փաստին, որ ՆԱՏՕ-ի վերջնական փաստաթղթում հատուկ տեղ հատկացվեց Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ ակնհայտորեն նույնպես նախապատվությունը տրվեց տարածքային ամբոջականության սկզբունքին:

«Իրականում սա սկզբունքային որոշում էր: Իհարկե, ժամկետները դեռեւս չեն նշվում, բայց ՆԱՏՕ-ն հնարավորություն տվեց Վրաստանին ապագայում ինչ-որ մի ժամանակ անդամակցել: Սա նշանակում է, որ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի քաղաքականությունը փոխվում է: Ակնհայտորեն սկիզբ է առնում մի նոր փուլ, երբ ՆԱՏՕ-ն ոչ միայն ավելի մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասին, այլեւ անմիջականորեն ներգրավվում է տարածաշրջանային զարգացումներում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ կարեւորը Վրաստանի եւ Մոլդովայի հանգամանքներն են»,- ասաց բանախոսը եւ հավելեց, որ դրա հետեւանքները հետագայում ավելի ակնհայտորեն ի հայտ կգան:

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply