Կովկասն էլ հայտվեց ՆԱՏՕ-ի ուշադրության տիրույթում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2012 15:49

Երեք հանգամանքներ ՆԱՏՕ-ի աչքերում Հարավային Կովկասի դերը բարձրացրել են, եւ նա համապատասխանաբար արդեն արձագանքում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներին: Այս մասին այսօր կայացած ասուլիսում լրագրողներին ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշեց, որ սա չի նշանակում, թե Մինսկի խումբը կդադարի գործելուց այն ձեւաչափով, ինչ մինչ այժմ արել է: Ընդհանուր մոտեցումն ու գնհատականն այն է, որ ՆԱՏՕ-ն սկսում է ավելի խորհը ներգրավվել Հարավային Կովկասի գործընթացներում:

«Սա կապված է այն հանգամանքի հետ, որ  Բալկանյան թերակղզում ՆԱՏՕ-ն, կարծես, իր նպատակներին հասել է` կապված այն հանգամանքի հետ, որ Աֆղանստանում 2014 թվականին վերջացնում է իր առաքելությունը, եւ կապված այն հանագամանքի հետ, որ Մերձավոր Արեւելքում ներկայումս տեղի են ունենում շատ կարեւոր աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնց, համոզված եմ, ՆԱՏՕ-ն ուշի-ուշով հետեւում է»,- վերլուծեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply