ԱՄՆ-ում մահապատիժը կիրականացնեն Մայքլ Ջեքսոնին սպանած դեղով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2012 15:42

Միսսուրի նահանգում հաստատել են ուժեղ ազդեցություն ունեցող «Պրոպոֆոլ» դեղը որպես մահացու ներարկման միջոցով  մահապատժի վճիռն իրականացնելու միջոց: Ուժեղ անզգայացնող դեղը, որը փոփ արքայի մահվան պատճառ դարձավ, այսուհետ կիրառվելու է  մահապատիժ իրականցնելու համար: Ուղղիչ հիմնարկների դեպարտամենտում որոշում է ընդունվել, որի համաձայն, ավելի վաղ կիրառվող «տեխասյան կոկտեյլը» փոխարինվելու է  «Պրոպոֆոլով»:

Ներկայումս Միսսուրիի բանտերում  իերնց դատավճիռն ի կատար ածելուն սպասում են 19 հանցագործ: Երբ են  սկսելու դրա կիրառումը դեռևս չեն հայտնվում:

Հայտնի է, որ փոփ արքան  իր առանձնատանը մահացել էր «պրոպոֆոլի» չարաշահումից:

Դիտվել է 1282 անգամ:
Print Friendly

Leave a Reply