Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 25, 2012 15:38


Հայտարարությունը

ՀՀ կառավարության կայքից տեղեկացանք, որ 23 մայիս 2012թ.-ին ՀՀ Վարչապետի գլխավորության տեղի է ունեցել խորհրդակցության Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման աշխատանքների վերաբերյալ, որի արդյունքում ստեծվել է աշխատանքային խումբ։
Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը, որը ստեղծվել է Երևանում քաղաքաշինական, բնապահպանական ու ժառանգության պահպանության խնդիրներով վերջին տարիներին ստեղծված քաղաքացիական նախաձեռնությունների կողմից, հայտնում է իր մտահոգությունը նշված գործընթացում ոչ միայն ներկայացված չլինելու համար, այլև թե՛ խորհրդակցության, թե՛ աշխատանքային խմբում հանրային սեկտորի ներկայացուցիչների իսպառ բացակայության համար։
Ելնելով սրանից, կոչ ենք անում Կառավարությանը արմատապես փոխել Երևանի, և ոչ միայն Երևանի, այլև ողջ երկրի տարածքում քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերաբերմունքն ու ապահովել հանրության լիիարժեք ու արդյունավետ մասնակցությունը նմանատիպ գործընթացներին։
Առաջարկում ենք նաև ներգրավել վերջին տարիներին հասարակության աջակցությունը վայելած նախաձեռնությունների ներկայացուցիչ մասնագետներ և ակտիվիստներ աշխատանքային խմբում ապահովելու համար դրա արդյունավետությունն ու հասարակության շրջանում վստահությունը։

Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորում

ք. Երևան
25 մայիս 2012թ.

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply