Նոր Ավետարանի բնօրինակը հայտնաբերվել է Թուրքիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2012 15:26

Սուրբ Գրությունը, որը հայտնաբերվել է 12 տարի առաջ, կանխագուշակում է քրիստոնեության անկումը: Վատիկանը պահանջում է Բառնաբայի ավետարանը` ուսումնասիրության համար: Իրանի գիտնականները հայտարարել էին Սուրբ Գրությունը հայտնաբերելու մասին, որը մոտավորապես թվագրված է  5-6 դարով ու գրված է մագաղաթի վրա:

Ավետարանն ըստ Բառնաբայի (Հիսուսի աշակերտ) հայտնաբերել են Թուրքիայում, 12 տարի առաջ, հանցագործ ավազակախմբից մաքսանենգ ապրանքի առգրավման ժամանակ (խումբը մասնագիտացել էր  անտիկվարիատի գողության մեջ): Այն ժամանակ այդ գտածոյի մասին գերադասեցին լռել:

Իրանի գիտնականներն առաջինն էին, որ հայտարարեցին, թե այն Բառնաբայի ձեռքով գրածն է, իսկականը: Ավելին, գրությունը կարող է քրիստոնեության վերջը դնել: Նոր ավետարանի համաձայն`  Հիսուսը չի խաչվել, ու Բառնաբան է  կանխագուշակել Մուհամեդի գալուստը: Իրանցիների կարծիքին թուրք մասնագետները համամիտ են:

«Այդ  կաշեպատ տեքստը կհանգեցնի քրիստոնեական աշխարհի վախճանին ու կապացուցի, որ իսլամը միակ արդարամիտ կրոնն է»,-  իրենց զեկույցում հայտարարել են մասնագետները: Նրանք մեջբերում են  Ավետարանի 42-րդ գլխից. «Միքայել հրեշտակապետը Ադամին ու  Եվային  արտաքսեց դրախտից: Երբ Ադամը շրջվեց, նա Դրախտի դարպասի վերին հատվածում կարդաց.«Կա մի Աստված Ալլահ ու Մուհամեդ` նրա  մարգարեն»»:

Թերևս իրանցիների ու թուրքերի հայտարարություններին այդքան ուշադրություն չդարձնեին, եթե Վատիկանը չհետաքրքրվեր նոր Ավետարանով: Իշխանությունները գրությունն ուսումնասիրելու պաշտոնական հարցում են արել:

Դեռևս տեղեկություն չկա, բավարարել են արդյոք նրանց հարցումը:

Ներկայումս այն պահվում է  Անկարայի արդարադատության պալատում, զինված հսկողության ներքո:

Թուրքիայի իշխանությունները վստահ են, որ Սուրբ Գրությունը համաշխարհային  ողջ քաղաքականությունը  շուռ կտա ու միջազգային կրոնական հեղափոխություն կառաջացնի աշխարհում. այդ մասին , ի դեպ ասվում է հենց այդ Ավետարանում:

Միջազգային հասարակայնությունը, մասնավորապես վերլուծաբաններն ու փորձագետները, գրության իսկությունը կասկածի տակ են առնում, հավաստիացնելով, թե Իրանն միշտ էլ  անհանդուրժող է եղել  քրիստոնեության հանդեպ` փորձելով  ամեն գնով ու միջոցներով այն արմատախիլ անել:

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply