ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունը մեզ ձեռնտու չեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2012 15:47

ՆԱՏՕ-ն նպատակ չունի Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի դեր ստանձնել: Այդ դերն իրականացնում են Մինսկի խոմբը, որը ստանում է նաեւ ՆԱՏՕ-ի հավանությունը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Իսկ նման դիրքորոշման պատճառը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գործունեության եւ հետաքրքրությունների ակտիվացումն է փաստում:

«Ռուսաստանին, իհարկե, դուր չի գալիս, որ Հարավային Կովկասում սկսվում են  ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացներ, եւ նրանք այդ մասին բազմիցս հայտարարել են: Ուստի նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի այս միտումը կանգնացնեն ու իրավիճակը Հարավային Կովկասում, բնականաբար, կսրվի, ինչը մեզ ձեռնտու չէ»,- պարզաբանեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Մեզ ձեռնտու չէ նաեւ այն, ինչպես նշեց բանախոսը, որ նման դիրքորոշումները, իհարկե չունենալով պարտադիր կատարման ենթակա ուժ, սակայն կարեւոր փաստարկ կարող են դառնալ Ադրբեջանի ձեռքում, եւ հանդիսանալ Հայաստանի դեմ սադրիչ գործողությունների հիմնավորում: Դրա համար էլ Ռուբեն Սաֆրաստյանը ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ճիշտ չի համարում:

Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply