ԱՀՀ Երևանյան գրասենյակը սփյուռքահայ ուսանողների խորհրդի հետ համատեղ եզրափակեց հատուկ դասախոսությունների 1-ին շարքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 25, 2012 14:58

Այս ամիս Ամերիկայի Հայկական Համագումարը Երիտասարդական Ակումբի գործունեության շրջանակներում Սփյուռքահայ Ուսանողների Խորհրդի հետ համատեղ անցկացրեց հատուկ դասախոսությունների շարքի փակումը. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):

Մասնակիցները հավաքվեցին ամփոփելու առաջընթացը դասընթացների մեկնարկից ի վեր այս տարվա փետրվարին: Վերջին երեք ամսվա ընթացքում մեր սփյուռքահայ հայրենակիցներին հնարավորություն տրվեց զարգացնել իրենց խոսակցական և հաղորդակցվելու հմտությունները, քննարկումներ ունենալ մասնագետների հետ հոգեբանության, մարդու իրավունքների, քաղաքականության ինչպես նաև քաղաքացիական հասարակության և երիտասարդական կազմակերպությունների գործունեության հետ առընչվող ոլորտներից:

Ամեն շաբաթ ուսանողները հավաքվում էին Ամերիկայի Հայկական Համագումարի երևանյան գրասենյակում և մասնակցում դինամիկ ու աշխույժ դասախոսություններին, սեմինարներին, որոնք նպաստում էին սփյուռքահայ ուսանողների ներգրավվմանը հայաստանյան կյանքում և օգնում իրենց ինքնազարգացմանը: Միջոցառումները ներառում էին դասախոսություններ հոգեբաններ Հրաչյա Ամիրյանի և Իզաբելա Ղազարյանի կողմից (Երևանի Պետական Համալսարան – ԵՊՀ), սեմինարներ Արմեն Ագույանի (Պետական Մանկավարժական Համալսարան), Լիլիթ Մկրտչյանի, Սփյուռքահայ Ուսանողների Խորհրդի նախագահ Սամվել Մկոյանի և Հոգեբանական ակումբի ղեկավար Աշխեն Մկոյանի հետ:

«Մենք երախտապարտ ենք Համագումարին այս ծրագրին աջակցելու համար»,- նշեց Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Սամվել Մկոյանը, ով ծրագրի նախաձեռնողներից է,  «Ծրագիրը իսկապես օգնեց ամուր կապ ստեղծել մասնակիցների միջև»:

«Անցած վերջին ամիսների փոփոխություններն իսկապես ոգեշնչող են»,- ասաց Համագումարի տարածաշրջային տնօրեն Արմինա Դարբինյանը: «Սփյուռքահայ ուսանողները Հայաստանում երբեմն դժվարությունների են բախվում, ինչը մենք մտադրված ենք շտկել: Ես ոգևորված եմ այս ուսանողներով և անհամբեր սպասում եմ ծրագրի հաջորդ փուլին, որի ընթացքում Համագումարը կշարունակի սփյուռքահայ ուսանողներին կրթության և ինքնազարգացման հնարավարություններ ընձեռելու իր նվիրական գործը»:

Խորհրդի դասախոսությունների և վերապատրաստման դասընթացների հաջորդ շարքը նախատեսվում է վերսկսել սեպտեմբերին:

 

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply