Հմայակ Հովհաննիսյանը հրաժարվել է մանդատից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 25, 2012 14:47

ԲՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հրաժարվել  է  մանդատից:

Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որտեղ մեկնաբանում է իր արարքը.

«Ակտիվորեն մասնակցելով 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, կազմակերպելով հանրային վերահսկողության միասնական ընտրական շտաբի գործունեությունը, ես ձեր արդար քվեով ընտրվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Քաղաքակիրթ աշխարհում ընդունված ժողովրդավարական չափանիշներով պարտավոր էի տեղ զբաղեցնել հայոց խորհրդարանում: Սակայն մեր իրականության մեջ գործում են այլ՝  ռուսական «մալինային» բնորոշ չափանիշներ: Ընտրություններից հետո կատարվող հաշվարկները ցույց են տալիս, որ «ձայներ բերածները» ոչ թե հրապարակային քաղաքական գործիչներն են, այլ պարկերով փողեր բաժանած «ընտրյալները»:

Ձեր խոնարհ ծառան ոչ մի դրամական ներդրում չի արել ընտրությունների ընթացքում եւ «ճշտով» չէր լինի, եթե տեղ զբաղեցներ խորհրդարանում,որի անցյալի եւ ապագայի խոսնակը անկեղծորեն համարում է, թե քաղաքական գործիչ լինելը շատ ավելի հեշտ գործ է, քան բիզնեսով զբաղվելը:

Եթե ես այնքան ապաշնորհ եմ գտնվել, որ առ այսօր ոչ մի բիզնես չունեմ, ապա պարտավոր էի տեղս զիջել ընդունակներին եւ շնորհալիներին:

Ես գիտակցում եմ, որ գոնե իմ ընտրողները համաձայն չեն այս մոտեցուներին,  սակայն մերօրյա Հայաստանում այդպիսին են խաղի չգրված, բայց անշեղորեն գործող կանոնները: ՈՒստի, գիտակցելով ձեր առջեւ պատասխանատվությունս, իմ մարդկային էությամբ խորթ լինելով դասալքությանը, այդուհանդերձ, ստիպված էի հրաժարվել պատգամավորական մանդատից եւ հայտարարել ինքնաբացարկ:

Ընդունեք իմ խորին շնորհակալությունը ձեր ծանրակշիռ վստահության համար:

Կփորձեմ այդ վստահությունը արդարացնել աշխատելով ձեզ հետ կողք կողքի, ուս ուսի տված»:

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply