Չինաստանում ձերբակալել են «հրեշ-կաննիբալի»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 25, 2012 14:38

56-ամյա Չժան Յումինը սպանում էր երիտասարդ մարդկանց ու վաճառում նրանց միսը: Ինչպես հայտնում են աղբյուրները, տղամարդն այդ գործով զբաղվել է տարիներ շարունակ: Չինաստանում նրան կնքել են «հրեշ-կաննիբալ» մականունով:

Ոստիկանները ձերբակալել են Յումինին 19-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով:  Ձերբակալման պահին նրա մոտ հայտնաբերել են  զոհի բջջային հեռախոսը, բանկոմատներն ու այլ անձնական իրեր: Պարզել են նաև, որ տղամարդն անդամահատել է իր զոհերին ու նրանց միսը վաճառել շուկայում, իսկ մնացորդներով կերակրել շներին: Բազում ականատեսներ են եղել, որոնք նույնպես վկայել են , որ տեսել են, թե ինչպես է  նա իր տնից դուրս բերում ոսկրերով լի փաթեթներ:

Օրենքի պահապանները հայտարարել են, որ կաննիբալը մինչ այս  արդեն սպանության համար  դատվածություն ունի:

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply