Սպասվում է անձրև և ամպրոպ, բայց ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 25, 2012 14:41

Մայիսի 26-28-ը շրջանների զգալի մասում, 29-30-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 28-30-ին կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում մայիսի 26-28-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 29-30-ին` առավելապես առանց տեղումների եղանակ:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply