Այս տարի ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 232 մարդ

Օրվա լուր | | October 19, 2009 13:57

2009թ. հոկտեմբերի 1-15 ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 և բացահայտման 1 դեպք:

15 օրերի ընթացքում կատարված 8 կողոպուտից բացահայտվել է 4-ը: Նույն ժամանակահատվածում գրանցվել է նաև խարդախության 44 դեպք, որից 42-ը բացահայտվել է:

Բացահայտվել են նաև ավազակային հարձակման 2 և խուլիգանության 6 դեպքեր, ինչպես նաև նախկինում կատարված ավազակային հարձակման և խուլիգանության մեկական, խարդախության 4 դեպքեր:

Անցած 15 օրում կատարվել է 138 գողություն, որից բացահայտվել է 54-ը: Արձանագրվել է նաև 102 ճանապարհատրանսպորտային պատահար:

2009թ. 9 ամիսների ընթացքում 1409 ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 232 մարդ, իսկ 1965-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply