Երևան-Եղեգնաձոր ճանապարհին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 25, 2012 13:16

Մայիսի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 88-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Մուրավեյ» մակնիշի մոտոցիկլետի, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը և նույն վայրում գտնվող երկու երիտասարդներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ԳԱԶ-24»-ի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները «ԳԱԶ-24»-ի վարորդին բերման են ենթարկել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply