Օբաման և Գյուլը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ընթացքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2009 11:02

Օբամա - ԳյուլԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Աբդուլլա Գյուլը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ընթացքը, Աֆղանստանի իրադրությունը եւ մի շարք այլ հարցեր: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Երկու երկրների ղեկավարները կարևորել են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կապերի նորմալացման գործընթացում ձեռք բերված «պատմական առաջընթացը», ինչպես նաեւ «այդ կարեւոր ջանքերում առաջշարժումը պահպանելու» անհրաժեշտությունը:

Օբաման եւ Գյուլը խոսել են նաև Աֆղանստանի իրադրության մասին, եւ ԱՄՆ-ի ղեկավարը երախտագիտություն Է հայտնել դրա կայունացման գործում Թուրքիայի ներդրած ավանդի համար:

Նախագահները կարեւորել են նաեւ «կայուն գործակցությունը» Կիպրոսի իրադրության կարգավորման եւ Բոսնիայում եւ Հերցեգովինայում իրադրության կայունության ամրապնդման նպատակով:

Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply