Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կփորձարկի խաղային նոր տարբերակներ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մայիսի 25, 2012 13:10
Այսօր, զանգվածային լրատվամիջողների ներկայացուցիչներին հանդիպելով, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձավ առաջիկա` Հունաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների մեր թիմի խնդիրներին:
Նա նշեց, որ տարեսկզբին Հայաստանի հավաքականը ընկերական երկու հանդիպում է անցկացրել, որոնց ընթացքում նոր խացողներ են փորձարկվել: Իսկ առաջիկա երկու մրցամարտերի ընթացքում խաղային տակտիկական երկու տարբերակներ են փորձարկվելու: Հանդիպումներից մեկի ժամանակ մարզիչը մտադիր է զարգացնել նախորդ մրցաշրջանի մարտավարության տարբերակը, իսկ մյուսում թիմը հանդես է գալու հենակետային 1 և հարձակողական 2 կիսապաշտպանով: Կփորձարկվի 4-1-4-1 խաղային տարբերակը: Թիմն ավելի շատ ապավինելու է հարձակողական կիսապաշտպանների ուժերին և ձգտելու է մարտական ֆուտբոլլ խաղալ, քանի որ ըստ մարզչի` լավագույն պաշտպանությունը հարձակումն է:
Մինասյանը, անդրադառնալով դարպասապահների թեմային, հայտնեց, որ թիմ կհրավիրվեն ովքեր լավ մարզվիճակում են: Այդ է պատճառը, որ ներկայումս հարավեր են ստացել Ռոման Բերեզովսկին և Գևորգ Կասպարովը:
Հրավիրված խաղացողներից միայն Վարազդատ Հարոյանի մասնակցությունն է հարցական, նա ոտքի թեթև վնասվածք ունի: Արազ Օզբիլիսը և Էդգար Մանուչարյանին խանգարում են վնասվածքները: Իսկ Նորայր Մամեդովը մնում է ուշադրության կենտրոնում:
Հայաստանի հավաքականը մայիսի 30-ի առավոտյան կուղևորվի Ավստրիա, որպեսզի հաջորդ օրը Կուֆշտայն քաղաքի մարզադաշտում մրցի Հունաստանի թիմի հետ:





Facebook
Tweet This